Այսօր Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում մի շարք «փաղաքշական» գնահատականներ հնչեցրեց ներկա կառավարության եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին:
Անդրադառնալով կառավարության ներկայացրած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրին, նա նման որակումներ տվեց ներկա վարչապետին եւ կառավարությանը.
- այն, ինչ կառավարությունն անելու է՝ բացարձակ հիմարություն է,
- հլա՝ Տիգրան Սարգսյանի խելքին նայեք, հլա սրանց մտացածը նայեք, հլա սրանց հանցավոր սխեմային նայեք,
- սուտի-մուտի ճոպանուղի են կառուցում (նկատի ունի Տաթեւի ճոպանուղին,-խմբ.),
- ձեր հանցավոր սխեման Հայաստանի համար շատ-շատ է,
- եթե ազնիվ լինեին՝ կանեին այնպես, ինչպես ՀԱԿ-ն է ասում, չեն կարում նստեն տղամարդավարի ասեն, որ հրաժարվում են կենսաթոշակային բարեփոխումների ծրագրից,
- կատվի պես ոնց գցում ես՝ ոտքի վրա են կանգնում,
- նեխած-փտած քաղաքական իշխանությունը ի վիճակի չէ որեւէ տրամաբանական, ժամանակակից քայլ անելու...





























