Վրաստանում անսպասելիորեն անհետացել է Ստալինի արձանը:
Այն տեղադրված է եղել Քութայիսիի քաղաքային Հաղթանակի հրապարակում, գրում է «Վզգլյադ» թերթը՝ վկայակոչելով վրացական լրատվամիջոցները:
Այն մասին, թե ով է ապամոնտաժել հուշարձանը, վրացական այդ քաղաքի քաղաքապետարանում ոչինչ չեն ասում:
Մի քանի ամիս առաջ Ստալինի արձանն ապամոնտաժել էին Գորիում՝ խորհրդային նախկին առաջնորդի հայրենիքում:
Մինչ իր անակնկալ անհետացումը արձանը Քութայիսիում կանգնած է եղել 10 տարի, իսկ մինչ այդ պահվում էր տեղական ձեռնարկություններից մեկում:




























