Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) հրապարակել է Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի, նաեւ նահանգապետերի եւ ԱՄՆ գերագույն դատարանի թեկնածուների ցուցակը, որոնց աջակցում է հայ համայնքը:

Հայկական համայնքի աջակցությանն արժանացել են այն թեկնածուները, որոնք ցուցադրել են իրենց օգտակարությունը եւ հայկական հարցերին իրենց աջակցությունը:

Իր աջակցած թեկնածուներին օգնելու նպատակով հայ համայնքի ակտիվիստները ընտրություններից 72 ժամ առաջ սկսել են տեղեկացման գործընթաց, էլեկտրոնային նամակներ հղելով եւ կոչ անելով ընտրել հայամետ թեկնածուներին:

Հայերի աջակցությունը վայելող թեկնածուների շարքում են կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը, սենատորները Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեսը, Սեմ Բրաուսվիքը, Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Մարկ Քիրքը, Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը: Կալիֆորնիայի  հեռացող նահանգապետ Շվարցենեգերի փոխարեն հայերը նահանգապետի պաշտոնում աջակցում են Ջերրի Բրաունի թեկնածությունը: Ընդհանուր առմամբ, հայերի աջակցությունն են ստացել 160 թեկնածուներ: