Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա:

Ինչպես հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Մամեդյարովը մասնակցելու է Աֆղանստանի հարցով տարածաշրջանային տնտեսական համագործակության 4-րդ համաժողովին: Համաժողովին նախատեսված է ադրբեջանցի նախարարի ելույթը:

Թուրքիայի եւ Աֆղանստանի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Զալմայա Ռասուլի նախագահությամբ համաժողովն ընթանում է նոյեմբերի 2-4-ին Ստամբուլում: Դրան մասնակցում են նաեւ Պակիստանի, Հնդկաստանի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: