Սյունիքի մարզի Ագարակի պղնձա-մոլիբդենային հանքավայրում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը տեղայնացվել է ժամը 04:45-ին, մարվել է ժամը 5-ին: Հանքավայրի տարածքում ամբողջությամբ հրդեհվել է 25 քմ տարածքով փայտե տնակը: Այդ մասին հայտնումէ  Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Նշենք, որ ավելի վաղ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում այրվել է 85 հազար դոլարանոց որոնողա-հորատող սկաները, որը զբաղված էր ուրանի հանքաերի երկրաբանա-հետախուզական աշխատանքներով: