GQ ամսագիրը սպորտի բնագավառում տարվա մարդ է ճանաչել Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին: Բեռլինում կայացած արարողությունում 41-ամյա գերմանացուն մրցանակը հանձնել է Ֆերարի թիմի նախկին ղեկավար, այժմ Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ժան Տոդտը:

Շումախերը շնորհակալություն է հայտնել կնոջը` Կարոլինային, որի համաձայնության շնորհիվ նա այս տարի Մերսեդես թիմի կազմում վերադարձավ Ֆորմուլա-1: Մրցանակը Շումախերը ստացել է վերադարձի համար, որին ոչ ոք չէր հավատում: