Ինդոնեզական Մոլուկկա նահանգի ափերին 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Տերնատե կղզուց 122 կմ հեռավորությամբ: Օջախը գտնվել է 60 կմ խորության վրա:

Զոհերի եւ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում: Ցունամիի վտանգի  մասին չի հայտարարվել: