Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է NIDA քաղաքացիական շարժման՝ կալանքի տակ գտնվող ակտիվիստ Էլգիզ Ղահրամանի դատավարությունը։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, մեղադրյալ Ղահրամանը հանդես է եկել վերջին խոսքով եւ իրեն մեղավոր չի ճանաչել։ Այնուհետեւ ընթերցվել է դատավճիռը, որով ընդդիմադիր գործիչը դատապարտվել է հինգուկես տարվա ազատազրկման։

Նշենք, որ անցած տարվա օգոստոսի 13-ին Բաքվի Նարիմանովի դատարանը Էլգիզ Ղահրամանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր 4-ամսյա կալանքը։

Նրան մեղադրում են ապօրինի թմրանյութ պահելու, տեղափոխելու եւ սպառելու մեջ։