Հայաստանի կառավարությունը 1,6 մլն դրամով (մոտ 4,4 հազ. դոլար) կփոխհատուցի Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Մսրյանը մահացել է օգոստոսի 24-ին։
Գումարը, կառավարության որոշմամբ, կհատկացվի մշակույթի նախարարությանը՝ կառավարության պահուստային ֆոնդից։




























