Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեբ Էրդողանի աշխատակազմի վարորդ Ալփասլան Կայանը դանակահարության զոհ է դարձել։
Վարչապետի աշխատակազմի բաժնի պայմանագրային վարորդը դանակի հարված է ստացել Վճռաբեկ դատարանի մերձակայքում գտնվող գետնանցումում։ Վիրավորված վարորդին հասցրել են հիվանդանոց, սակայն, չնայած բժիշկների ջանքերին, նրան չի հաջողվել փրկել։
Նշենք, որ սրանից երկու շաբաթ առաջ այրվել էր վարչապետի ծառայողական մեքենան։


























