Հայաստանի քաղաքացիները փորձել էին մաքսանենգ ճանապարհով Թուրքիայից խոշոր չափի ոսկի ու արծաթ դուրս բերել: Հայ մաքսավորները կարողացել են բացահայտել մաքսանենգության դեպքը:
Հայաստանի պետեկամուտների կոմիտեից NEWS.am-ին հայտնել են, որ Հայաստանի քաղաքացի Ռազմիկ Թաթարյանը փորձել է անօրինական ճանապարհով 1,5 կգ ոսկյա ականջողեր, ապարանջաններ եւ կուլոններ դուրս բերել Թուրքիայից: Հնարամիտ մաքսանենգը թանկարժեք ապրանքը թաքցրել էր պիջակի ծոցագրպանում:
Եվս 2 կգ արծաթե զարդեր հայտնաբերվել են ՀՀ քաղաքացի Անդրանիկ Մանուկյանի գրպաններում: Բացի այդ, 1,6 կգ արծաթ գտել են Արմեն Մկրտչյանի գրպաններում: Մաքսավորները դատարկել են նաեւ Կոնստանտին Սուվարյանի եւ Երվանդ Մելիքյանի գրպանները, որի արդյունքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 9 կմ ոսկյա եւ արծաթյա զարդեղեն:




























