Ավելի քան 76 մարդ զոհվել է, եւս 230-ը վիրավորվել նոյեմբերի 2-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մի շարք պայթյունների հետեւանքով:

Ահաբեկչական գործողությունները կատարվել են Բաղդադի միանգամից 13 շրջաններում, որոնց մեծ մասում շիա մահմեդականներ են բնակվում: Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել ավտոմեքենաներում եւ ճանապարհների եզրերին եւ գործի են դրվել օրվա երկրորդ կեսին: Որոշ թաղամասերի ուղղությամբ կրակ է բացվել:

Ամենայն հավանականությամբ, ահաբեկիչների թիրախը քաղաքի բազմամարդ հատվածներն են եղել, քանի որ ռումբերը պայթել են սրճարանների ու ռեստորանների մոտ: