Թերթը հայտնում է, որ Գյումրիի ջահելությունը յուրացրել է մատչելի գներով թմրանյութ պատրաստելու մեթոդը. Վերջերս քաղաքի գրեթե բոլոր, նույնիսկ կենտրոնական թաղերում համատարած «բենզին են սրսկվում»: Գյումրիոմ դրանց «բենզոլոգներ» են անվանում, քանի որ թմրանյութը նրանք անձամբ են պատրաստում: Ու թեեւ օգտագործելուց ամիսներ անց թմրամոլները պարտադիր մեռնում են, որովհետեւ մարմինը թարախակալում է, սակայն մեր պետությունը կանխարգելելու փոխարեն բավարարվում է միայն նրանց դեմ քրեական գործեր հարուցելով ու դատելով (Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում գրեթե ամեն օր մի թմրամոլի դատում են): Խնդիրն այն է, որ թմրամոլները բենզինի հետ խառնում են սեդալգին կամ կուակսին դեղամիջոցներ, որոնք առանց արգելքի, ազատ վաճառվում են բոլոր դեղատներում: Իսկ Գյումրիում վիճակն այնքան է վատացել, որ ոստիկանությունը խնդրել է սեդալգինն ու կուակսինը հոգեմետ դեղերի ցանկում ընդգրկելու եւ հատուկ դեղատոմսով բաց թողնելու առաջարկով:
Թերթը նշում է նաեւ, որ բենզինով պատրաստված թմրանյութի պատճառով շատ են մահացողների թիվը:




























