Թերթն անդրադառնում է օրերս գրավի դիմաց ազատ արձակված, Արարատի մարզում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան զորամասի երկու բարձրաստիճան սպաներին:

«Հիշեցնենք, որ սկզբում ձերբակալվել էր Ռոժ մականունով հայտնի փոխգնդապետ Վարդան Մարտիրոսյանը, ապա գնդի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ Արթուր Կարապետյանը, որոնք մեղադրվում էին դրամաշորթության մեջ:

Եւ ահա երեկ հայտնի է դարձել, որ Արթուր Կարապետյանը ազատ արձակվելուց հետո հիվանդության պատրվակով հիվանդանոց է տեղափոխվել, որպեսզի իբր հիմնավորի իր ազատ արձակվելը»,- գրում է թերթը:

Հիշեցնենք, որ այս երկու զինվորականները համարվում են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հովանավորյալները: