Թերթը տեղեկացնում է. «Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Հովսեփյանի փոխանցմամբ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի որոշումը վիճարկելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բողոքը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կքննի նոյեմբերի 8-ին: Նիստը նախագահողը դատավոր Սուրեն Մնոյանն է: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետը համաներման կիրառման արդյունքում յոթ տարին բաժանելով երկու մասի՝ որոշել էր, որ Փաշինյանը պետք է կրի 3 տարի 10 ամիս 29 օր՝ 3 տարի 6 ամսվա փոխարեն: Նիկոլ Փաշինյանն էլ թվաբանությունից հեռու ՔԿՀ պետին դատի է տվել եւ պահանջում է,որ դատարանը ՔԿՀ պետի փոխարեն կատարի այդ պարզ թվաբանական գործողությունը»,- գրում է թերթը:
Հարցին, արդյոք շարունակվում են ճնշումները «Հայկական ժամանակի» խմբագրի նկատմամբ, Վահե Հովսեփյանը պատասխանել է, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է եւ որեւէ խնդիր չկա:




























