Թերթը գրում է, որ ուրբաթ երեկոյան երկու 5 տարեկան երեխաների մահվան մասին տեղեկությունը այդպես էլ ոստիկանության պաշտոնական կայքէջում չի տեղադրվում:
«Թե ինչու են ոստիկանները թաքցնում մանուկների մահացության դեպքը՝ անհայտ է, կամ նրանք «ալարում են» աշխատել, կամ էլ որեւէ տեղեկություն չունեն մանուկների մասին, դրա համար էլ չեն տեղադրում:
Թերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ մահացած երկու երեխաներն էլ ապրել են տարբեր բնակարաններում: Ըստ նախնական տեղեկության, նրանք երկուսն էլ կերել են իրենց մայրիկների հավաքած սնկերը: Նշվում է, որ կանայք սունկ են հավաքել Գառնիին եւ Գեղարդին հարող տարածքներից, նրանք տարել, եփել են սունկը, կերել են մի քանի հոգով, սակայն միայն 5 տարեկան երեխաներն են մահացել»,- գրում է թերթը:





























