Այսօր` նոյեմբերի 3-ին, ժամը 4.30-ի սահմաններում Երեւանի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 9 շենքի մոտ, Պարոնյանի անվան թատրոնի դիմաց «Մերսեդես» մակնիշի 10 ՏP 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վարելով ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է ծառին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը` 29-ամյա Սերգեյ Աշոտի Խաչատրյանը տեղում մահացել է: Վարորդին չի փրկել անգամ անվտանգության բարձիկները:
Դեպքի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Վթարի վայր ժամանած ոստիկանության Երեւանի քննչական բաժնի ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո վարորդի դին «1-03» ծառայությունը տեղափոխեց դիահերձարան:
ՃՏՀ քննության բաժնի քննիչի ցուցումով մեքենան քարշակիրի միջոցով տեղափոխվեց ՃՈ տուգանային հարապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:






Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























