Եկատերինբուրգում դատավճիռ է կայացվել հանցավոր խմբավորման դեմ, որը երկու տարի վախի մեջ է պահել հեռագնաց բեռնատարների վարորդներին:

Հայտնի է դարձել, որ 16 հոգուց կազմված հանցավոր խմբավորումը կազմավորել է Հայաստանի գործազուրկ բնակիչը։ 2006 թվականից հունվարից մինչեւ 2008 թվականի փետրվար նրա ենթակաները հարձակումներ են գործել բեռնատարների վարորդների վրա։

Հանցագործները ոստիկանական համազգեստ են հագել, զինվել էլեկտրաշոկով եւ գազային ատրճանակով եւ դուրս եկել ճանապարհ։ Նրանք կանգնեցրել են բեռնատարները, դաժանորեն ծեծել վարորդներին եւ նրանց ամայի վայրեր տարել։ Իսկ մեքենաները քշել են Պերմսկի երկրամաս, ապա վաճառել դրանք:

Այս ճանապարհով հափշտակվել է վեց բեռնատար, ինչպես նաեւ մեկ ավտոռայդեր եւ ավտոկռունկ։ Ամբողջ տեխնիկայի գինը կազմել է 19,5 մլն ռուբլի:

Դատարանը կայացրել է վճիռը, ըստ որի հայի կողմից գլխավորվող հանցավոր խմբավորումն ընդհանուր առմամբ 71 տարվա ազատազրկման է դատապարտվել: