Նոյեմբերի 3-ի առավոտյան, Էգեյան ծովում, Թուրքիայի ափերի մոտ տեղի է ունեցել երկրաշարժ` 5,3 մագնիտուդ ուժգնությամբ: Զոհեր եւ ավերածություններ չկան, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Աղետը տեւել է մոտ 20 վայրկյան: Մարդիկ խուճապի մատնված սկսել են լքել իրենց տները: Ստորերկրյա ցնցումներն զգացվել են նաեւ Ստամբուլում: