Իտալիայի կենտրոնական շրջաններում երկրորդ խոշոր երկրաշարժն է գրանցվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Corriere della Sera պարբերականը:

5.3-5.7 մագնիտուդով հզոր երկրաշարժից մեկ ժամ անց նույն շրջանում երկրորդ ցնցումն է գրանցվել, որի ուժգնությունը 5.4 մագնիտուդ է կազմել:

Նշվում է, որ հարեւան քաղաքներում երեխաներին տարհանում են ուսումնական հաստատություններից: