Ամերիկյան զինվորական Defense news պարբերականը հայտնել է, որ Թուրքիայի Ազտային անվտանգության խորհուրդը հանել է Ռուսաստանին Անկարայի համար պոտենցիալ սպառնալիք հանդիսացող երկրների ցանկից` «Կարմիր գրքից»: Հիշեցնենք, սակայն, որ թուրքական եւ ռուսական լրատվամիջոցները հաղորդում են հակառակի մասին, ըստ որի, Ռուսաստանը մնացել է այդ ցանկում:
Ամերիկյան պարբերականի տվյալներով, նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի նախագահությամբ քննարկվել է երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որի ժամանակ էլ այդ որոշումը կայացվել է: Ազգային անվտանգության խորհուրդը, որի կազմում են վարչապետ Ռեջեփա Թայիփ Էրդողանը, առանցքային նախարարները եւ ռազմական ղեկավարությունը, առաջարկել է երկրի կառավարությանը հավանություն տալ այդ ռազմավարությանը: Ըստ այդ ռազմավարության, Թուրքիայի թշնամիների ցանկից հանվել են, մասնավորապես, Հայաստանը, Հունաստանը, Սիրիան, Իրանն ու Իրաքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի ԱԱԽ փոփոխոււթյուններ է մտցրել Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Նոր խմբագրությունը կգործի մոտակա 5 տարիների ընթացքում։ Այսպես կոչված «Կարմիր գրքում» ներառված, այսինքն՝ Անկարայի համար արտաքին վտանգ ներկայացնող երկրներից բացառված են Հայաստանը եւ Վրաստանը։ «Կարմիր ցուցակում» են Իրանը, Սիրիան, Բուլղարիան եւ Իսրայելը։ Ռուսաստանը Թուրքիայի պոտենցիալ թշնամիների ցանկում է:





























