Վաղը, նոյեմբերի 4-ին Երեւանի Հատիսը կանցկացնի բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ հանդիպումը: Մրցակիցը Իսրայելի ուժեղագույն ակումբներից մեկն է` Ռամլայի Էլիտզուրը:
Նովոսիբիրսկում կայացած առաջին խաղում Դինամո-ԳՈւՎԴ-ից կրած պարտությունից հետո Հատիսի համար կարեւոր է սեփական խաղահրապարակում հաղթանակ տանելը: Հանդիպումը տեղի կունենա Երեւանի Միկա մարզապալատում: Սկիզբը` 18:30-ին: Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել NEWS.am-ի միջոցով:




























