Նոյեմբերի 2-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մառիի փողոցի թիվ 10 շենքի բակում գազի խողովակի վթարի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են վերականգնողական աշխատանքներ: