Թուրքիայում 948 հոգի Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ կրում է միեւնույն անուն ազգանունը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler կայքէջը։

Թուրքիայի ներքին գործերի նախարարության անձնագրերի վարչությունից ստացված տեղեկությունների համաձայն, Թուրքիայում Աբդուլահ Գյուլ անուն ազգանունով 948 անձ կա։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անուն ազգանունը կրում է եւս 77 հոգի, իսկ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Դենիզ Բայքալի անուն ազգանունով կա եւս 87 հոգի։ Թուրքական ծայրահեղ ազգայնական համարում ունեցող «Ազգայնական շարժում» (Գորշ գայլերի քաղաքական թեւ) կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի անուն ազգանունը կրող որեւէ անձ չկա։