Հայտնի է դարձել Կալիֆորնիայի նոր նահանգապետի անունը:
Նոր նահանգապետը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջերրի Բրաունն է, ով արդեն 1975-1983 թթ. զբաղեցրել է այդ պաշտոնը, իսկ մինչ ընտրությունը զբաղեցնում էր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը, հաղորդում է Associated Press-ը:
Շվարցենեգերն արդեն երկու անգամ դարձել է Կալիֆորնիայի նահանգապետ, եւ նահանգի օրենսդրությամբ իրավունք չուներ վերաընտրվել: Ջերրի Բրաունի վրա 1990 թ. մտցված երրորդ ժամկետի արգելքը չի տարածվում:
Նոյեմբերի 2-ին նահանգապետերի ընտրություններ են կայացել 37 նահանգներում: Ստորին պալատում հանրապետականները մեծամասնություն են ստացել՝ 435 տեղից 229-ը: Նախրոդ գումարման Ներկայացուցիչների պալատում հանրապետականներն ունեին 178 տեղ:




























