«Գալուստ Սահակյանը թող գնա մտածի քաղբանտարկյալների մասին, ՀԱԿ-ը գիտի իր գործը, անում է իր գործը եւ այն  հասցնելու է հաղթական ավարտի»,- այսօր` նոյեմբերի 3-ին կայացած ասուլիսում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանն անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ն աշխատելու փոխարեն, անընդհատ խոսում է խոչընդոտների մասին:

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը օրերս ասուլիսում հայտարարել էր, որ ՀԱԿ-ն անընդհատ բողոքում է թե իր առջեւ խոչընդոտներ են հարուցվում, թույլ չեն տալիս հանրահավաքներ անել, սակայն իրականում ոչինչ չեն անում եւ չեն պատրաստվում առաջիկա ընտրություններին: Դ. Շահնազարյանի ներկայացմամբ, ՀԱԿ-ը պատրաստ է ցանկացած զարգացումների, այդ թվում նաեւ արտահերթ ընտրությունների:

ՀԱԿ-ի անդամը խոսեց նաեւ ԱՄՆ-ում կալանավորված «Պզո» մականունով Արմեն Ղազարյանի գլխավորած հայկական հանցավոր խմբի եւ ՀՀ իշխանությունների պապի մասին մասին: «Ակնհայտ է, որ խոււմբը կապեր է ունեցել Հայաստանի բարձր իշխանավորների հետ, կարծում եմ, բացահայտումները չեն կարող չանդրադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա»,- ասաց Շահնազարյանը: