Մոսկվային ռետորաններից մեկում ձերբակալվել է «Տյուրիկ» մականունով մի օրենքով գող, ով հետախուզվում էր Ինտերպոլի կողմից։

Ինչպես հայտնում է pravo.ru-ն, Ղազախստանի քաղաքացի Վլադիմիր Տյուրինը Իսպանիայում որոնվել է որպես ծայրահեղ վտանգավոր հանցագործ։

Տյուրինը մեղադրվում է հանցավոր խմբավորման ձեւավորման եւ հանացվոր ճանապարհով ստացված փողերի լվացման մեջ։ Որոշ տվյալներով, Տյուրինը Ռուսաստանի ամենահեղինակավոր եւ հարուստ օրենքով գողերից է։ Նա Ասլան Ուսոյանի («Դեդ Հասան») հանցավոր կլանի անդամներից է։

Վերջին ժամանակներս Տյուրինը փորձել է ակտիվորեն ազդել Իրկուտսկի մարզի եւ Պետերբուրգի քրեածին իրավիճակի վրա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, անհայտ անձինք «Դեդ Հասանի» վրա կրակել էին սեպտեմբերի 16-ին։ Ուսոյանը փորին մի քանի կրակոց էր ստացել։