Հայաստանում ձերբակալվել է ռուս երկու զինծառայողներին սպանելու մեջ կասկածվողը, հայտնում է Ռուսաստանի դատախազության քննչական կոմիտեի ռազմաքննչական վարչության մամուլի ծառայությունը:

Նշենք, որ հոկտեմբերի 23-ի առավոտյան Երեւանի սահմանապահ վարչության օբյեկտներից մեկում հայտնաբերվել էին զինծառայողներ, Ռուսաստանի քաղաքացիներ Արմեն Զախարյանի եւ Արթուր Ենոքյանի մարմինները: Տղամարդկանցից մեկը վախճանվել էր դանակի հարվածից, մյուսը հրազենային վնասվածքից։ Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 58 դեպք, բացահայտվել` 50-ը: Արձանագրված գողության 85 դեպքից բացահայտվել է 57-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը, իսկ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի մեկական, ինչպես եւ գողության 6 դեպք: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 51 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ զոհվել է, 66-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: