Դիարբեքիրի Սուրի համայնքապետարանի կողմից տպագրվել է Դիարբեքիրի ծանոթագրական ուղեցույց 7 լեզվով։

Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիր Սուրի համայնքապետ Բեդրի Թուրանը հայտնել է, թե իրենք 2004-ին էլ նման ուղեցույց տպագրել էին, սակայն այս անգամ ավելացրել են նոր լեզու։ « 7 լեզվով տպագրված ուղեցույցում մեր զբոսաշրջիկներին ներկայացնում ենք Դիարբեքիր հարուստ պատմությունը եւ պատմամշակութային արժեքները»,-նշել է Բեդրի Թուրանը։

Դիարբեքիրը ներկայացնող ծանոթագրական ուղեցույցը ներկայացվել է թուրքերեն, քրդերեն, ասորերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ եբրայերեն լեզուներով։