Ինդոնեզիայում նոր երկրաշարժ է գրանցվել 6,1 մագնիտուդով: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արու արշիպելագի Դոբո քաղաքից 125 կմ դեպի հյուսիս: Ցնցումների օջախը գտնվել է 29 կմ խորության տակ:
Տուժածների եւ վնասի ծավալների մասին տեղեկություններ չկան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ինդոնեզիայում հոկտեմբերի 26-ին երկու երկրաշարժ է եղել 7,5 եւ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժից եւ ցունամիից հետո ժայթքել էր հրաբուխը: Տարերային աղետի արդյունքում 300 մարդ է զոհվել:



























