Թուրքական Մարդինե քաղաքում հողի հոսքի հետեւանքով կոյուղու փոսն է ընկել 8 մարդ, որոնց մեծ մասը կանայք, հաղորդում է Cihan գործակալությունը։

Պաշտոնատար անձանց տեղեկություններով, մարդիկ մտնում էին կոյուղու փոսը, որպեսզի այնտեղից հանեն հատուկ կարմիր հող, որն անհրաժեշտ է տներում թոնիր կառուցելու համար։

Երկու տոժածների բուժումը դեռ շարունակվում է։ Նաեւ քննվում է հողի տակ մնացած անձանց առկայությունը։