Ինչպես թերթին հայտնել են ՊՆ բարձրաստիճան իր աղբյուրները, գլխավոր շտաբի պետ Յուրի խաչատուրովը երկու ամսից պաշտոնանկ է արվելու:

Թերթի տեղեկություններով, իր անձի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո Խաչատուրովը հանդիպել է Սերժ Սարգսյանին եւ իր բողոքները ներկայացրել այն կապակցությամբ, որ իր դեմ «նայեզդներ» են սկսվել: Թերթի տեղեկություններով, սակայն, Սարգսյանը չի արձագանքել Խաչատուրովին, իսկ այդ հանդիպումից հետո նրան պաշտոնանկ անելու քաղաքական որոշում է կայացվել: Իշխանությունները Խաչատուրովի հեռանալը հիմնավորելու են վերջինիս կողմից բանակում կատարված տնտեսական հանցագործություններով: Ինչպես երեւում է՝ Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը այսպիսով, փորձում են «ժերտվա» տալ Խաչատուրովին՝ նաեւ իրենց մեղքով կատարված հանցագործությունները բարդելով նրա վրա: Չի բացառվում, որ Խաչատուրովի վրա բարդեն նաեւ մարտիմեկյան իրադարձություններին բանակի ապօրինի մասնակցությամբ հետ կապված հարցը: