Սինգապուրում շարժիչներից մեկի անսարքության պատճառով վթարային վայրէջք է կատարել ավստրալական Qantas ավիաընկերությանը պատկանող աշխարհի ամենամեծ Airbus A 380-ը։ Ինքնաթիռը թռչում էր Սիդնեյ։

Շարժիչի անսարքության պատճառները դեռեւս հայտնի չեն։  Նախնական տվյալներով, ինքնաթիռում 450 ուղեւոր է եղել, նրանցից ոչ ոք չի տուժել, հայտնում է АР-ն։