Հոկեյի Գերմանիայի պատանեկան լիգայի Աուգսբուրգեր Պանտեր թիմի 19-ամյա խաղացող Մարկուս Վեխտերը Կաուֆբոյրենի հետ հանդիպման 11-րդ րոպեին ընկել է մրցակցի ուժային հնարքի տակ եւ կորցրել է գիտակցությունը: Հիվանդանոցում Վեխտերը մահացել է:

Բժիշկները ախտորոշել են սրտի հիվանդություն: Գերմանիայի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Ֆրանց Ռայնդլը հայտարարել է, որ հանցավոր դիտավորություն խաղային դրվագում տեսնել չի կարելի: