Սաուդյան Արաբիայում Քասիմ նահանգի իշխանությունները lրագրող ֆահդ էդ-Ջուհադիբին դատապարտել են հրապարակային գանահարման: Լրագրողի մեղքն այն է, որ նա զանգվածային բողոքի ակցիաներ է կազմակերպել Կուբբա քաղաքում` էլեկտրականության պարբերական անջատումների դեմ:
Իսլամական օրենքների լավագույն ավանդույթներով՝ էդ-Ջուհադիբին մտրակելու են Կուբբայի էլեկտրական ընկերության գրասենյակի առջեւ:
Լրագրողն իր մեղքը հերքում է եւ մտադիր է բողոքարկել: Սաուդյան Ajel թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է. «Քաղաքի բնակիչները միայն խնդրել են ինձ գալ էլեկտրական ընկերության գրասենյակի մոտ եւ խոսել նրա ներկայացուցիչների հետ, ինչն էլ ես արել եմ»:
Ցանկացած դեպքում բողոքներից եւ բանակցություններից հետո ընկերությունը պարտավոր է քաղաք բերել լրացուցիչ գեներատորներ, եւ անջատումներն ավելի հազվադեպ կլինեն, հաղորդում է MIGnews.com-ը:




























