Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում Միլանի հետ ոչ ոքի` 2:2 հաշվով խաղալուց հետո Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր գնահատականն է տվել հանդիպմանը:

 «Առաջին գնդակը Միլանը խփեց Պեպեի սայթաքելու արդյունքում, իսկ երկրորդ գնդակը` ակնհայտ խաղից դուրս վիճակից էր, սակայն մրցավարության մասին չեմ ուզում խոսել, կասեմ որ Ռեալը գերազանց հանդիպում անցկացրեց:

 Միլանը զուտ ֆուտբոլի տեսանկյունից գերազանց չէր: Բայց այդ թիմը Ինձագիի, Գատուզոյի եւ Զեեդորֆի նման ֆուտբոլիստների շնորհիվ բնավորություն ունի: Նրանք Չեմպիոնների լիգայում հանդես գալու հսկայական փորձ ունեն: Ռեալը վերահսկում էր խաղը, բայց Միլանը պատասխանեց բնավորությամբ:

Պետք է ասեմ, որ Ռեալը չուներ Միլանը պարտված լքելու հնարավորություն: Այնպես որ հանդիպման վերջում խփածը գնդակը վաստակած էր:

Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, եւ այն դեռ պետք է աճի: Սակայն չի կարելի չնկատել, որ այս թիմը հսկայական ներուժ ունի: Ռեալը ապուցեց, որ տաղանդավոր թիմ ունի, բայց Չեմպիոնների լիգայում հաղթելու համար մենք պետք է ավելի ցինիկ լինենք»,- Football Italia-ին ասել է Մոուրինյոն: