Բաքվի ծանր հանցագործություններով դատարանում ավարտվել է Թալեխ Բաղիրովի, Ֆուադ Ղահրամանլիի եւ մյուսների գործով դատավարությունը:
minval.az-ը հայտնում է, որ Թալեխ Բաղիրովը դատապարտվել է 20 տարի ժամկետով ազատազրկման:
Աբաս Հուսեյնը ազատազրկվել է 20 տարով, Ֆուադ Ղահրամանլին՝ 10: Նախկինում մեղադրողը Բաղիրովի համար ցմահ ազատազրկում էր պահանջել:
Հիշեցնենք, որ Թալեխ Բաղիրովին իրավապահները ձերբակալել են 2015-ի նոյեմբերի 26-ին Նարդարանում իրականացված հատուկ գործողության ժամանակ: Գործողության ընթացքում ավելի քան 60 մարդ է ձերբակալվել:





























