Կասպից ծովի ափամերձ հատվածում՝ Ղազախստանի Ատիրաուի մարզում ձերբակալության ժամանակ Դաղստանի երկու քաղաքացի է զոհվել:Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ի գիշերը:

Ձերբակալության ժամանակ նավակներում գտնվող անձինք փորձել են խոյահարել ոստիկանական նավակը, արդյունքում ոստիկաններից մեկն ընկել է ջուրն ու վնասվածքներ ստացել: Որսագողերը կրակ են բացել, իսկ պատասխան կրակից նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցի ճանապարհին:

Մոտորանավակներում հայտնաբերվել է ձուկ, ձկնկիթ, իսկ հրազենը նրանք հասցրել են գցել ջուրը, բայց նավակներից մեկում մարտական նռնակ է հայտնաբերվել:

Ձերբակալված մյուս 11 դաղստանցիներին տեղափոխել են Ատիրաուի մարզ: