Համացանցում կադրեր են տարածվել «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 4-րդ սերիայի նկարահանումներից, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Թոմ Քրուզը:
Դերասանի խոսքով, նոր ֆիլմն կոչվելու է Ghost Protocol:
Քրուզը նաեւ ասել է, որ ըստ սցենարի, իր հերոսը պետք է բարձրանա Դուբայում գտնվող Բուրջ-Խալիֆա երկնաքերի վրա: Դերասանին նկարահանել են հենց այդ տրյուկն իրականացնելու ժամանակ:
Բուրջ-Խալիֆան համարվում է աշխարհի ամենաբարձր շենքը: Նրա բարձրությունը 828 մետր է: Քրուզն ամրացված է եղել պարանով` շենքի վերին հարկերի պատուհաններից մեկին, իսկ նկարահանումներն իրականացվել են ուղղաթիռներից:





























