Իրանի արեւմուտքում Մարիվան քաղաքում 4 մարդ է ձերբակալվել, ովքեր մեղադրվում են 5 սպանությունների մեջ, որոնք իրականացվել են վերջին 2 տարիների ընթացքում, «Քոմալա» խմբավորման հրամանատարներից մեկի` Ջալիլ Ֆատախիի հրամանով:
Ձերբակալվածները խոստովանել են, որ յուրաքանչյուր սպանության համար իրենց խոստացել են 20 հազար դոլար, սակայն առաքելությունը կատարելուց հետո ստացել են միայն 8 հազար: Պատվերները նրանք ստացել են Իրաքի Սուլեյմանիե քաղաքում իր հրամանատար Ջալիլի Ֆատտախիից , որը բնակվում է Մեծ Բրիտանիայում: Նրանց խոսքով, Ֆատախին զենք եւ վճարը հասցրել է իրանա-իրաքյան սահմանին:
Ֆատախին «Քոմալա» խմբավորման հրամանատարներից մեկն է եւ նա հայտնի է դարձել 1979 թվականի հեղափոխության ժամանակ Իրանի արեւմուտքում իրականացված մի շարք սպանություններից հետո:
Ձերբակալվածները Մաջիդ Բախտիյարը, Խաջար Էբրահիմը, Լոգման Մորադին եւ Զանյար Մորադին «Քոմալայի» անդամներ են:




























