Նոյեմբերի 4-ի գիշերը Բաքվում վարձած բնակարանում հայտնաբերվել է Թուրքիայի մի քաղաքացի դիակ:
Այդ մասին տեղեկությունն ստանալուց անմիջապես հետո, դեպքի վայր են ժամանել այդ շրջանի դատախազության աշխատակիցները: Դիակի հետազոտությունից պարզ է դարձել, որ Թուրքիայի քաղաքացին մահացել է սրտի նոպայից:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, դեպքը գրանցվել է նախորդ օրվա գիշերը Մադամդար ավանում: Թուրքիայի քաղաքացի 28-ամյա Մելիք Քըլըջի մարմինը հայտնաբերվել է իր կողմից վարձած բնակարանում: Դեպքի առնչությամբ քննություն է ընթանում:





























