Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20.07-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 1 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 63-ամյա Վանիկ Գրիգորյանի դին:




























