Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, կառավարող «Միացյա ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Կոբա Խաբազին առաջարկել է Շավի Ուցնոբի (Սեւ անծանոթ) լեռը վերանվանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունով:
Վրացական «Ալիա» թերթի տվյալներով, նման գաղափարի պատգամավորին մղել են նրա ալպինիստ ընկերները:
Ամերիկյան դեսպանատունն արդեն հայտնել է, որ տեղյակ են Խաբազիի նախաձեռնություններից: «Դեսպանատան դիրքորոշումն այսպիսին է, այդ հարցը պետք է լուծի Վրաստանի ժողովուրդը»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում:




























