Այսօր` նոյեմբերի 4-ին ժամը 15:00-ի սահմաններում, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են սկսել Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց: Նրանք վանկարկում էին «Ազատություն Նիկոլին», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ձեռքներդ հեռու Նիկոլ Փաշինյանից», «Անսերժ, Անռոբ Հայաստան», Պայքար, պայքար մինչեւ վերջ» եւ այլ կարգախոսներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցարարները ցանկանում էին իրենց ակցիան անցկացնել նախագահական շենքի պարիսպների մոտ, սակայն ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներն արգելեցին նրանց եւ հիմա նրանք ակցիան անցկացնում են դիմացի մայթին` մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ:

Ակցիայի ընթացքում, Բաղրամյան պողոտայով ընթացող մեքենաները ի համերաշխություն ակցիայի մասնակիցների, ազդնաշաններ էին տալիս եւ բռունցքները վեր պարզում մեքենաներից:

Ոստիկանության աշխատանքները ղեկավարում էր Արաբկիրի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ Վլադ Ավակիմովը:

 

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի