Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ Զիա Սաեդն ու Ուիլյամ Սոլին հանդիպում են ունեցել «Ռեալ» շարժման ղեկավարի հետ։

«Ռեալի» գործադիր տնօրեն Նաթիք Ջաֆարլին եւ Վարչության անդամները դիվանագետների հետ քննարկել են երկրում տիրող իրավիճակը, տնտեսական զարգացման հեռանկարները, շարժման առաջնորդ Իլքար Մամեդովի ապօրինի ձերբակալությունը։ Այս հանդիպման մասին ֆեյսբուքյան էջում գրել է Նաթիք Ջաֆարլին, փոխանցում է contact.az–ը։

Ավելի վաղ Ադրբեջանի գերագույն դատախազությունը հետաքննություն էր սկսել իրանցի դիվանագետից շարժմանը գումար փոխանցելու կասկածանքով։