Այսօր` նոյեմբերի 4-ին  «ՆԱՍԴԱՔՕՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 361,12 դրամ, իսկ փակման գինը՝ 361,5։ Մոտ տասնօրյա «զբոսանքից» հետո դրամը կրկին վերադարձավ 360-ից բարձր մակարդակին: Ընդհանուր առմամբ, վաճառվել է 700 հազար դոլար։ Գործարքների նման փոքր թիվը հետեւանք է բանկերի սպասողական դիրքորոշման՝ նրանք չեն ցանկանում ավելի էժան դոլար վաճառել։

Նշենք, որ երեկ ֆոնդային բորսայում գործարք ընդհանրապես տեղի չի ունեցել, քանի որ բանկերից ոչ մեկը չի ցանկացել բավարարել 360-ով առաջադրված հայտը։ Դատելով այդ զարգացումներից՝ վաղը առավել հավանական է, որ դրամը շարունակի արժեզրկվել։