Երեքշաբթի 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արեւմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնից:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Նագչու շրջանում: Օջախը 5 կմ խորության վրա է: Զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում:




























