Ղրիմի Ջանկոյ բնակավայրում սննդային թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել են երեք մանկապարտեզների մոտ 60 երեխաներ, որոնք մթերք են ստացել միևնույն բազայից։
Այդ կապակցությամբ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հանձնարարել է շտապ կարգով պարզել երեխաների զանգվածային թունավորման պատճառը։ Ջանկոյում ներկա դրությամբ աշխատում են Ղրիմի մի քանի տարածաշրջաններից ժամանած բուժանձնակազմեր, ինչպես նաև Ղրիմի ու քաղաքային դատախազության ներկայացուցիչներ։
Այսօր այնտեղ կժամանի Ուկրաինայի առողջապահության նախարարության հանձնաժողովը՝ Առողջապահության նախարար Վասիլի Կնյազևիչի գլխավորությամբ։




























