Մարդկային զարգացման համաշխարհային վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 76-րդ հորիզոնականը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարեկան այս զեկույցում հաշվի են առնվում հետեւյալ չափանիշները. Կյանքի տեւողությունը, առողջապահության մակարդակը, կրթությանը, գիտելիքներին ու տեղեկատվությանը հասանելիությունը եւ այլն:
Այսպես, Հայաստանում պաշտոնապես կյանքի տեւողությունը 74,2 տարի է, կրթության ստացման միջին շարունակականությունը՝ 10,8 տարի, կրթության ստացման սպասվող շարունակականությունը՝ 11,9 տոկոս: Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 5 494 դոլար:
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղում Նորվեգիան է, այնուհետեւ գալիս են Ավստրալիան եւ Նոր Զելանդիան:
Ադրբեջանը վարկանիշում 67-րդն է, Վրաստանը՝ 74-րդը, Թուրքիան՝ 83-րդը, Ռուսաստանը՝ 65-րդը, Բարբադոսը՝ 42-րդը:
Համաշխարհային այս վարկանիշային աղյուսակը եզրափակում են աֆրիկյան երկրները՝ Նիգերը, Կոնգոն եւ Զիմբաբվեն:





























