Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության հատուկ գործողության արդյունքում, որն անցկացվել է հունվարի 31-ին, ոչնչացվել են ահաբեկչական խմբավորման 4 անդամներ, որոնք Ադրբեջանի տարածքում ահաբեկչություններ էին պատրաստում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊԱԾ-ին:
Ահաբեկիչները սպանվել են ատրճանակներով եւ ինքնաձիգներով զինված դիմադրություն ցույց տալուց հետո:
Հատուկ գործողության ընթացքում հանցավոր խմբի անդամներ Մ. Ուլուբեկովը, Տ. Ալմամեդովը, Գ. Դամիրովը, Ֆ. Սադիխովը եւ Ս. Մամեդովը դիմադրություն են ցույց տվել եւ կրակ բացել ՊԱԾ-ի հատուկ խմբի վրա, որի անդամները օրենսդրության համաձայն օգտագործել են հաշվեցուցակային զենքը եւ ոչնչացրել ահաբեկիչներից չորսին, Ֆ. Սադիխովը ձերբակալվել է:
Ներկայումս օպերատիվ-քննչական միջոցառումներ են անցկացվում:




























